TikTok-ը դատի է տվել ԱՄՆ կառավարությանը՝ ի պատասխան նոր օրենքի, որը ստիպում է իր չինացի սեփականատիրոջը՝ ByteDance Ltd-ին վաճառել հանրաճանաչ տեսահավելվածը, հակառակ դեպքում կարգելափակվի։
Ընկերությունը հայտնել է, որ ծախսել է ավելի քան 1,5 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-ում իր գործունեությունը մեկուսացնելու համար և համաձայնել է վերահսկվել ամերիկյան Oracle Corp ընկերության կողմից:
Հիշեցնենք, որ իրավական պայքարը սկսվեց այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու մասին օրենքը, որը ներառում էր կետ նաև TikTok-ի վերաբերյալ։
ԱՄՆ-ը TikTok-ին ժամանակ է տվել
Ընկերությունը խնդրում է դատարանին ճանաչել օրենքը հակասահմանադրական և արգելել Արդարադատության նախարարությանը կիրառել այն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում