Արևմուտքի սիրելի զենքերից մեկը տնտեսական ճնշումների կամ պատժամիջոցների միջոցով պետություններին զսպելն ու ենթարկեցնելն է։ Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքն արդյունքների չի հասել՝ աշխարհը հասցնելով միջուկային հնարավոր բախմանը։ Համենայն դեպս, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ոչ միայն չեն մեղմում ՌԴ դիրքորոշումը, այլ դրդում են է՛լ ավելի մեծ քաոս ստեղծել աշխարհում։
Google-ի հակամենաշնորհային գործն ավարտվել է․ որոնողական հսկային սպառնու՞մ են պատժամիջոցները
Ինչևէ, ՌԴ դեմ տնտեսական պատժամիջոցների թվաքանակը 2024թ. ապրիլի 15-ի դրությամբ կազմում է 15,968 միավոր: Ըստ երկրների՝ բաշխվածությունը հետևյալն է․
Առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն, որի կողմից ՌԴ նկատմամբ դրված պատժամիջոցների թիվը կազմում է 4,044 միավոր։
Երկրորդ հորիզոնականում են Մեծ Բրիտանիան՝ կիրառված 2,963 միավոր պատժամիջոցներով։
Եվրոպական մի շարք երկրների կողմից դրված պատժամիջոցների թվաքանակը կազմում է 2,270 միավոր։
Իր չեզոքության մասին պարբերաբար հայտարարող Շվեյցարիան ՌԴ նկատմամբ սահմանել է 2,147 միավոր պատժամիջոց։
Կանադան, որտեղ էական ազդեցություն ունի ուկրաինական սփյուռքը, ՌԴ դեմ սահմանել է 1,908 միավոր պատժամիջոց։
- Պետք է փաստել, սակայն, որ այս պատժամիջոցները որևէ կերպ չեն վնասում Պուտինին և յուրայիններին, փոխարենը մեծ հարված են հասցնում սովորական ռուսներին՝ անընդհատ խոչընդոտներ ստեղծելով նորմալ կենսագործունեության համար։
Ընդհանրապես, աշխարհում գործող տնտեսական սահմանափակումները հասել են ռեկորդային մակարդակի. դրանց բացասական հետևանքները հասարակ մարդկանցից գողանում են բարեկեցիկ կյանքով ապրելու ձգտումներն ու պոտենցիալը։