Մեկնարկել է 2024 թվականի գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը։ Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում ապահովագրել այգիներն ու ցանքատարածությունները կարկուտի և երաշտի ռիսկերից՝ հայտնելով, որ ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոսով։
«Բացի ապահովագրավճարի սուբսիդավորումից ՀՀ Կառավարությունը կաջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով։
2024 թվականին կապահովագրվի խնձորը, բալը, կեռասը, դեղձը, սալորը, կարտոֆիլը, ձմերուկը և սեխը՝ կարկուտ ռիսկից, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսերը (ցորեն/գարի/վարսակ)՝ երաշտ ռիսկից:
Ապահովագրական պայմանագրերի կնքումը կավարտվի ս․թ․ մայիսի 31-ին:
Ծրագրից օգտվելու համար դիմեք ապահովագրական ընկերություններից որևէ մեկին՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Լիգա Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ։
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել ապահովագրական ընկերություններին կամ զանգահարել +374 11 597 254 հեռախոսահամարով»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում