Ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տնտեսական կարգին:
Նրա խոսքով՝ տնտեսական կարգը պատկերացնում են աշխատանքի և գործարար ազատության վրա հիմնված սոցիալական արդարություն: ՀՀ-ում յուրաքանչյուր ոք աշխատելու, իր աշխատանքային ընդունակություններն իրացնելու և իր սոցիալական կարգավիճակը որոշելու հնարավորություն պետք է ունենա:
«Շատ կարևոր է արձանագրել, որ աշխատանքի վրա պետք է հիմնված լինի սոցիալական արդարությունը: Այսինքն՝ մենք յուրաքանչյուրին պետք է հնարավորություն տանք, որ ինքը իր սոցիալական նշաձողը զբաղեցնի իր օբյեկտիվ ընդունակությունների լիարժեք արտահայտման միջոցով: Նա, ով իր աշխատանքով կարող է դառնալ մեծահարուստ, դառնա մեծահարուստ, ով կարող է լինել միջին խավ, լինի միջին խավ: Իհարկե, կլինեն մարդիկ, որ կունենան շարունակական սոցիալական աջակցության կարիք, դա նույնպես մտնում է սոցիալական արդարության տրամաբանության մեջ»,- ասել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում