Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի խորհուրդը 2024թ․ մայիսի 6-ին որոշում է կայացրել Հայաստանին տրամադրել 100 միլիոն դոլարի ֆինանսավորում տնտեսական վերափոխումների աջակցության համար։
Նշվում է, որ միջոցները կուղղվեն 2024 թվականին բյուջեի աջակցությանը և տրամադրվում են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացման հիման վրա։
Ծրագիրը ներառում է տնտեսական աճի ներուժի բարձրացման, աշխատաշուկայի արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման միջոցառումների իրականացում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում