Որ բաժինների աշխատակիցներին է Tesla-ն ազատել աշխատանքից. Reuters

1 Min Read

Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերությունն աշխատանքից ազատել է ծրագրային ապահովման, սպասարկման և ինժեներական բաժինների աշխատակիցներին:

Այս մասիմ հաղորդել է Electrek տեխնիկական հրատարակությունը ՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին,- գրում է Reuters-ը:

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավտոարտադրողը լուծարեց իր էլեկտրական մեքենաների լիցքավորման բաժինը: Անցած ամիս Tesla-ն հայտարարեց, որ կկրճատի իր աշխատուժը ավելի քան 10%-ով։

Անցյալ ամիս ընկերությունը հայտնել էր, որ աշխատանքից կազատի ավելի քան 6700 աշխատակիցների Տեխասի, Կալիֆորնիայի, Նևադայի և Նյու Յորքի իր մասնաճյուղերում:

Tesla-ի վաճառքները նվազել են, քանի որ բարձր տոկոսադրույքները դանդաղեցրել են էլեկտրական մեքենաների ընդունումը:

Անցյալ ամիս Tesla-ն հայտնել էր, որ նախատեսում է ավելի քան 350 մլն դոլարի ծախսեր կատարել՝ զանգվածային կրճատումների պատճառով:

Ընկերությունը ապրիլինհայտնել է, որ աշխատում է նոր մոդելների վրա: Ակնկալվում է, որ այս քայլը թույլ կտա ավելի լավ վերահսկել կապիտալ ծախսերը:

 

 

Կիսվեք այս հոդվածով