Հուշակերտի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը 102 մլն դրամ է

1 Min Read

Շարունակվող համայնքային այցերի շրջանակում այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի հետ այցելել է Հուշակերտ բնակավայր՝ հետևելու սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող մանկապարտեզի շինարարական աշխատանքներին:

Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։

Ծրագրի շրջանակում նախատեսվում էր մանկապարտեզի սեյսմազինվածության բարձրացում, տանիքի, պատուհանների, դռների փոխարինում նորերով, ինչպես նաև վերանորոգման այլ աշխատանքներ:

Շուրջ 60 երեխայի համար նախատեսված երկհարկանի և միահարկ անցասրահներով իրար միացած երկհարկանի և միահարկ մասնաշենքերից բաղկացած կառույցի (ընդհանուր 794.5 քմ մակերեսով տարածք) հիմնանորոգման ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 102 միլիոն դրամ, որի ֆինանսավորումն իրականացվել է 30% համայնքի և 70% պետության համաֆինանսավորմամբ:

Նշենք, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցվում է մանկապարտեզի ջեռուցման համակարգը՝ 7 միլիոն դրամ արժեքով: Մեկ այլ ծրագրով բարեկարգվում է մանկապարտեզի բակային տարածքը: Ենթածրագրի արժեքը կազմում է 12 միլիոն դրամ:

Վերջին երկու ծրագրերն էլ ֆինանսավորվում են 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ:

Կիսվեք այս հոդվածով