Ամեն առավոտ հագնվում եմ այնպես, ինչպես երեկ։ Սա թույլ է տալիս ինձ օրական մեկ որոշում պակաս կայացնել։ Այս մոտեցումը զգալիորեն հեշտացնում է կյանքը, և ես ժամանակ եմ խնայում, քանի որ հարկ չի լինում արթնանալուն պես նայել զգեստապահարանին և մտածել, թե ինչ է պետք հագնեմ:
Մարկ Ցուկերբերգ
Արթնանալուց հետո մեդիտացիա եմ անում, այնուհետև գնում եմ վազելու և հաղթահարում վեց մղոն (գրեթե 10 կիլոմետր) տարածություն։
Ջեք Դորսի
Շատ քրտնաջան աշխատում եմ, բայց միշտ քնում եմ վեց ժամ։ Առավոտս սկսվում է 7:00-ից, առաջին բանը, որ անում եմ, ստուգում եմ էլփոստս և կես ժամում պատասխանում եմ ամենակարևոր և հրատապ նամակներին։ Միշտ չէ, որ ժամանակ եմ ունենում նախաճաշելու, բայց երբեք չեմ անտեսում լոգանք ընդունելը։
Իլոն Մասկ
Առավոտյան ժամը 6:45-ին անպայման մարզվում եմ։ Ընտանիքիս հետ նախաճաշելուց հետո օգնում եմ դուստրերիս պատրաստվել դպրոց գնալուն։ Սա օգնում է առավոտը սկսել օգտակար և հաճելի գործով և օրվա խառնաշփոթի մեջ մի փոքր ժամանակ տրամադրել ընտանիքիս:
Բարաք Օբամա
Արթնանալուց հետո նախ՝ 20 րոպե մեդիտացիա, ապա առնվազն 15 րոպե վազք, և ամենակարևորը՝ սպիտակուցներով, ճարպերով և բարդ ածխաջրերով հարուստ նախաճաշ: Առավոտյան այն դրական լիցքեր է հաղորդում ողջ օրվա համար, հագեցնում է, ուժ և էներգիա է տալիս։
Օփրա Ուինֆրի
Վեպի վրա աշխատելու շրջանում ամեն օր արթնանում եմ առավոտյան ժամը 4-ին ու գործի անցնում։ Աշխատում եմ հինգ-վեց ժամ, իսկ դրանից հետո գնում եմ վազելու կամ լողալու, կարդում եմ, լսում երաժշտություն և երեկոյան ամենաուշը 9-ին պառկում եմ քնելու։
Հարուկի Մուրակամի
Նույնիսկ մինչև ուշ երեկո տևած գործնական հանդիպումները չեն խանգարում ինձ հաջորդ առավոտ արթնանալ ժամը 5-ին, որպեսզի լսեմ իմ սիրելի ռադիոհաղորդումը: Օրը միշտ պետք է սկսել սիրելի զբաղմունքով մինչև երեկո դրական լիցքեր ստանալու համար։
Մարգարեթ Թետչեր
Իմ սովորական առավոտը սկսվում է 7:30-ից: Սկզբում նախաճաշում եմ, թերթ կարդում և անկողնում պառկած աշխատում: Միայն ժամը 11:00-ին գնում եմ այգի՝ զբոսնելու, խմում իմ սիրելի վիսկին և գազավորված ըմպելիքը։
Ուինսթոն Չերչիլ
Իմ օրը բառացիորեն գծագրված է ժամացույցով: Առավոտն ինձնից խլում է երեք ժամ։ Արթնանում եմ ժամը 5-ին, լվացվում, նախաճաշում և պլանավորում անելիքներս։ Ամեն առավոտ ինձ միշտ հարց եմ տալիս. «Ի՞նչ լավ բան պետք է անեմ այսօր»: Իսկ առավոտյան 8-ին արդեն սկսում եմ աշխատել։
Բենջամին Ֆրանկլին
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում