«Ռոսնանո» -ն նանոտեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող ռուսական խոշոր ընկերություն է, որի կանոնադրական կապիտալի 100%-ը պատկանում է ՌԴ կառավարությանը։ Մինչ 2022թ. ընկերությունն աջակցում էր նանոարդյունաբերության ոլորտում պետական քաղաքականությանը՝ ներդրումներ կատարելով նանոտեխնոլոգիաներում և բարձր տեխնոլոգիական ծրագրերում։ Ներդրումներ են իրականացվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջուկային բժշկությունը, նանոբիոդեղագործությունը, նանոէլեկտրոնիկան, նոր նյութերը, վերականգնվող էներգետիկան և էներգաարդյունավետությունը։
Ցավոք, «Ռոսնանո»-ն ներկայումս բարդ իրավիճակում է հայտնվել։ Դեռևս նախորդ տարի ընկերությունը ահազանգում էր հնարավոր սննկացման մասին։ Այս տարվա փետրվարի դրությամբ, ըստ Ինտերֆաքսի, կորպորացիայի պարտքը կազմում էր 69 մլրդ ռուբլի։
«Ռոսնանո»-ն կառավարությանն է դիմել լրացուցիչ ֆինանսավորում ստանալու համար. դա անհրաժեշտ է պարտքը մարելու և ընկերության գործունեության շարունակականությունն ապահովելու համար։
2024թ. սկզբին ընկերության շրջանառու միջոցների ծավալը կազմում էր ₽5,2 մլրդ, որը կբավականացնի միայն կարճաժամկետ պարտավորությունները սպասարկելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում