506 մլն-ի մեծ մասը 1-2 մլն նվիրատվություններ են, որոնց մեծ մասն անտեղյակ է իր նվիրատվությունից․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ տարածելու բիրտ գործիքի: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը աննախադեպ մասշտաբի է հասել՝ արձանագրում է Freedom House-ի զեկույցը՝ փաստելով ՔՊ սկանդալային դրամահավաքը։ Իսկ դատախազությունը դեռ ուսումնասիրում է՝ առանց քրգործ հարուցելու։ Ձեզ պետք է որ պետական շահը մտահոգեր, խնդիր չե՞ք տեսնում, որ 506 մլն-ի 90%-ը 1-1,2 մլն անոց նվիրատվություններ են, որոնց մեծ մասն անտեղյակ է իր նվիրատվությունից։ Ցավոք, դատախազության հետագա վարքը խիստ կանխատեսելի է»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով