Միասնական տոմսային համակարգի հիմնական աշխատանքը կատարված է:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Կանգառասրահների մասով Գրիգորյանը հայտնել է, որ կա մեկ կանգառասրահի նմուշ:
«Այնտեղ նախատեսված է նաև վճարային տերմինալի տեղադրում, որը հատուկ կանգառասրահի համար պետք է կոնկրետ չափի լինի․ «Տել-սել-ի կողմից այս շաբաթվա ընթացքում նմուշը կտրամադրվի։ Կտեղադրվեն չվացուցակի համար նախատեսված էկրանը, տերմինալը։ Կանգառասրահը ավարտուն տեսք կստանա, որից հետո, եթե քաղաքապետարանի կողմից համապատասխան ցանկություն լինի, հնարավոր է այս տարվա ընթացքում 50 կանգառասրահում համապատասխան կահավորումն ապահովել»,- ասել է նա։
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ. Ավինյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում