Միասնական տոմսային համակարգը իրականացվում է համապատասխան գործընթացի արդյունքում «Telcell» ընկերության հետ կնքված պայմանագրի հիման վրա, հիմնական աշխատանքների ավարտի վերջնաժամկետ պայմանագրով ներկայացված է մինչև մայիսի 14-ը:
Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Այսինքն մենք այս տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգը, կանգառասրահներ ու 50 կանգառասրահներում արդեն իսկ տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից է մոտենում: Ունենալու ենք նաև 171 նոր 8.5 մետրանոց ավտոբուսներ և 15 նոր տրոլեյբուս: Այս ավտոբուսների ու տրոլեյբուսների ներմուծումից և գծեր դուրս գալուց հետո նոր սկսելու է գործել տոմսային համակարգը»,- նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում