Աղբամանների մի մասը դուրս չի գրվել և խոտանված վիճակում պահվել է այլ հիմնարկների տարածքում. Թևանյան

1 Min Read

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանն անդրադարձել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի՝ քաղաքապետարան ներկայացրած բացատրություններին։

Աղբամանների վերաբերյալ նշվել է, որ դրանք գույքագրվել են, սակայն մի մասը դուրս չի գրվել և խոտանված վիճակում պահվել է այլ հիմնարկների տարածքում։ Սա էլ առիթ է հանդիսացել հաշվարկների մեջ թվային տարբերություններին։

Թևանյանը նշել է, որ ֆինանսական և վառելիքի ծախսերի մասով բացատրությունները ներկայացվել են իրավապահներին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ «Երևան ավտոբուս»-ի հետ կապված ևս պահեստամասերի ու սպասարկման հարցերը կուսումնասիրվեն:

«Ամբողջապես անցնել այդ ցանկով, հասկանալ՝ կա՞ խնդիր, թե՞ չկա։ Եթե չկա, ավելի լավ, եթե կա, հասկանալ դրա հետևանքները, և ովքեր են մեղավորները»,- ասել է նա։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով