Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ մայիսի 13-ից Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին։
Շաբաթվա քրոնիկոն.
- Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
- Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 482.026 ուղևոր:
- Գիծ է դուրս բերվել 2740 շարժակազմ, որից 424-ը՝ երեք վագոնանի, 1346-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։
- Նախատեսված ուղևորափոխադրումը 526.609 ուղևոր։
- Կատարողականը՝ 99.3%
«Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն»,- նշված է գրառման մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում