Թուրքիայում գնաճը հասել է նոր ռեկորդի. Euronews

1 Min Read

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի վերջին տվյալների համաձայն՝ ապրիլին Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է մինչև 69.8%,- գրում է Euronews-ը։

Անցյալ ամիս երկրում սպառողական գների տարեկան գնաճը բարձրացել է մոտ 70%-ով, ինչը կանխատսվածից մի փոքր ցածր էր:

Այնուամենայնիվ, այս ցուցանիշը ամենաբարձրն է դարձել 2022 թվականի նոյեմբերից ի վեր ՝ կրթության, ռեստորանների և հյուրանոցների ոլորտների գնաճի պատճառով:

Ֆինանսների նախարարը մեկնաբանել է տվյալները և ասել, որ ամսական կտրվածքով միայն ապրիլին գնաճը կազմել է 3.18%, իսկ մարտին այն կազմել է 3.16%։

Թուրքիայի Կենտրոնական բանկը մարտին իր հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 50%՝ պատճառաբանելով, թե այդպիսով կհակազդեն գնաճի էլ ավելի բարձրացմանը:

«Ծառայությունների ոլորտում գնաճի անկայունությունը, գնաճային սպասումները, աշխարհաքաղաքական ռիսկերը և պարենային ապրանքների գները շարունակվում են գնաճային ճնշումների գործադրվել»,- ասված է բանկի մամուլի հաղորդագրության մեջ:

Մարտին բանկը նաև հայտարարել էր, որ կոշտ դրամավարկային քաղաքականությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ամսական կտրվածքով գնաճի զգալի և կայուն անկում չի նկատվել:


Թուրքիան մայիսի 2-ից դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը․ Bloomberg


 

Կիսվեք այս հոդվածով