Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ ստեղծված փորձագիտական հանձնաժողովն առաջարկել է արգելել մինչև 11 տարեկան երեխաներին սմարթֆոն օգտագործել, իսկ սոցիալական ցանցեր մուտք գործել՝ մինչև 18 տարեկան երեխաներին. գրում է Ferra.ru-ն։
Զեկույցը պատրաստվել է եռամսյա ուսումնասիրության արդյունքում։
Մասնագետները կարծում են, որ մինչև 11 տարեկան երեխաները ընդհանրապես չպետք է օգտվեն բջջային հեռախոսներից, մինչև 13 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր պետք է ամբողջությամբ արգելվի, իսկ 15-ից մինչև 18 տարեկանների մուտքը պետք է խստորեն սահմանափակվի։
Զեկույցը նաև առաջարկում է մինչև երեք տարեկան երեխաները ընդհանրապես մոտ չթողնել էկրաններին, իսկ վեց տարեկանից սկսած՝ էկրանների ազդեցությունը պետք է սահմանափակվի և վերահսկվի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում