Ferrari մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր սուպերքարը, որը կոչվում է 12Cilindri, որը 812 Superfast-ի իրավահաջորդն է,– գրում է Autopilot.u-ն:
Նշվում է, որ մեքենան ներկայացված է կուպե և ռոդսթեր թափքով։ Նոր արտադրանքը ստացել է մոդիֆիկացված V12 (F140) շարժիչ՝ 6.5 լիտր ծավալով և 830 ձիաուժ հզորությամբ։
Նոր սուպերքարի առավելագույն արագությունը գերազանցում է 340 կմ/ժ-ը։ Կուպեն ունի 1560 կգ քաշ, իսկ ռոդսթերը 60 կգ-ով ավելի ծանր է։
Ferrari 12Cilindri-ի երկարությունը 4733 մմ է, անիվը 2700 մմ է (20 մմ ավելի կարճ, քան 812 Superfast-ը):
Ունի 21 դյույմանոց անիվներ, իսկ սրահը հագեցած է էկրանով և սմարթֆոնի համար նախատեսված անլար լիցքավորման համակարգով։