Բուսաբուծության աջակցության ծրագիրը 2024թ.-ին իրականացվելու է ՀՀ ամբողջ տարածքով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ըստ մարզերի խթանվում է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։
Կփոխհատուցվի մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։
Փոխհատուցման սահմանաչափեր են՝
• հացահատիկային մշակաբույսերի մշակության 1 հա մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության 1 հա մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,
• հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության 1 հա մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ,
• բազմամյա խոտաբույսերի 1 հա մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ։
Նախարարությունից հայտնում են, որ մինչև ցանքն անհրաժեշտ է դիմել համայնքի կամ բնակավայրի ղեկավարին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում