Եվրամիությունը 2 մլն եվրո կհատկացնի Ադրբեջանին. պաշտոնյա

0 Min Read

Եվրամիությունը նախատեսում է լրացուցիչ 2 մլն եվրո հատկացնել Ադրբեջանին ականազերծման համար:

Այդ մասին Բաքվում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանը:

«Այսօր ես շատ ուրախ եմ հայտարարելու, որ այս տարի լրացուցիչ 2 մլն եվրո դրամաշնորհային ֆինանսավորում է հատկացվում՝ ականազերծման ոլորտում կարողությունների հետագա ամրապնդման նպատակով լրացուցիչ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար»,- նշել է պաշտոնյան:

Կիսվեք այս հոդվածով