Գրեթե բոլոր մարդիկ կարող են դիմակայել դժվարություններին, սակայն եթե ցանկանում եք պարզել մարդու բնավորությունը, իշխանություն տվեք նրան:
Աբրահամ Լինքոլն/ քաղաքական գործիչ, իրավաբան/
Ուժն առանց գիտակցության խորտակվում է սեփական ծանրությունից:
Հորացիոս/ գրող/
Ոչ ոք չի կարող իմանալ, թե որքան կարող են բավականացնել ուժերը, մինչև չփորձարկվեն դրանք:
Գյոթե/ քնարերգու, պետական այր/
Հերոսն այն սովորական անհատն է, ով ուժ է գտնում հաստատակամ լինելու ու պայքարելու՝ անկախ ամեն տեսակ դժվարություններից։
Քրիստոֆեր Ռիվ/ դերասան, սցենարիստ, ռեժիսոր/
Մենք ուժ, քաջություն և ինքնավստահություն ենք ձեռք բերում այն փորձությունից, որտեղ դադարում ենք մեր վախերին նայել ու անում ենք այն, ինչ կարծում ենք, թե չենք կարողանա անել։
Էլիանոր Ռուզվելտ/ քաղաքական գործիչ, դիվանագետ/
Ուժը ֆիզիկական կարողությունը չէ։ Այն գալիս է համառ կամքի ուժից։
Մահաթմա Գանդի/ քաղաքական և հոգևոր առաջնորդ/
Տառապանքից են ծնվել ամենաուժեղ հոգիները, քանզի ամենավառ բնավորությունները դրոշմված են սպիերով։
Խալիլ Ջուբրան/ գրող, փիլիսոփա, նկարիչ/
Մակերեսային մարդիկ հավատում են հաջողությանը, ուժեղ մարդիկ հավատում են պատճառին ու ազդեցությանը։
Ռալֆ Ուալդո Էմերսոն/փիլիսոփա, բանաստեղծ/
Շատերը կարծում են, որ ունեցածն ամեն գնով պահպանելն է մեզ ուժեղ դարձնում, սակայն երբեմն բաց թողնելու մեջ է իրական ուժը։
Հերման Հեսսե/ բանաստեղծ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր/
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում