«Գազպրոմ»-ը 25 տարվա մեջ առաջին անգամ մեծ վնաս է կրել

2 Min Read

Միջազգային ստանդարտների (IFRS) զեկույցի տվյալներով՝ 2023 թվականի վերջին «Գազպրոմը» առաջին անգամ մեծ վնաս է կրել, որը կազմել է 629 միլիարդ ռուբլի,- գրում է РБК -ն։

Նշվում է, որ վերջին անգամ ընկերությունը վնաս է կրել 1999 թվականին, որը կազմել է 79.3 մլրդ ռուբլի։

«Գազպրոմի» եկամուտը 2022 թվականի համեմատ նվազել է 27%-ով և կազմել 8.542 տրիլիոն ռուբլի։ Միաժամանակ գազի բիզնեսի եկամուտը կրճատվել է 43%-ով, մինչև 4.41 տրիլիոն ռուբլի, նավթային բիզնեսն աճել է 4%-ով, մինչև 3.52 տրիլիոն ռուբլի, իսկ էլեկտրաէներգիայի բիզնեսն աճել է գրեթե 9%-ով և կազմել 606 մլրդ ռուբլի։

«Գազպրոմ»-ը 2023 թվականին գազի ընդհանուր արտահանման ճշգրիտ թվեր չի նշել։ Ընկերության տվյալներով՝ «Power of Siberia»-ով չինական շուկա է մատակարարվել 22.7 միլիարդ խմ գազ, ինչը 1.5 անգամ ավելի է 2022 թվականի ցուցանիշից և 700 մլն խմ-ով ավելի է «Գազպրոմ»-ի պայմանագրային պարտավորություններից։

«Գազպրոմ»-ի ընդհանուր եկամուտն անցյալ տարի կրճատվել է՝ մինչև 1.76 տրլն ռուբլի: Միաժամանակ, զեկույցը ցույց է տալիս, որ ընկերության պարտքային բեռը ևս մեծացել է։ Այսպիսով, 2023 թվականի վերջին զուտ պարտքը կազմել է 2.96, իսկ 2022 թվականի վերջին՝ 1.07։

«Գազպրոմ»-ի շահաբաժնի քաղաքականության համաձայն, եթե տարեվերջին պարտքի բեռի մակարդակը գերազանցի 2.5-ը, տնօրենների խորհուրդը կարող է որոշել նվազեցնել շահաբաժինների չափը։

Զեկույցում նշվում է նաև, որ «Գազպրոմ»-ն ակնկալում է, որ 2024 թվականի ներդրումային ծրագրի համաձայն, եկամուտը կկազմի 2.57 տրլն ռուբլի:

Ըստ վերլուծաբանների՝ «Գազպրոմ»-ի 2023 թվականի արդյունքները սպասվածից զգալիորեն ավելի վատ են: Մասնավորապես, երկրորդ կիսամյակի եկամուտը կազմել է 4.43 տրիլիոն ռուբլի, ինը կանխատեսածից 2%-ով ցածր է, նույն ժամանակահատվածում ընկերության կորուստը կանխատեսածից 3.99 անգամ ավելի է եղել և կազմել է 925 մլրդ ռուբլի (ակնկալվում էր 232 մլրդ ռուբլու վնաս):

Նշվում է, որ գազային հոլդինգի բաժնետոմսերը հաշվետվության հրապարակումից հետո էժանացել են 4.2%-ով։


«Գազպրոմը» երեք ռեկորդ է գրանցել Ռուսաստանում


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով