

Երևանում և մարզում անհրաժեշտ ծառայությունների մատուցման նպատակով 2022 թվականին հատկացվել է շուրջ 11 մլն դրամ։

Ծառայություններից օգտվելու նպատակով՝ տեսողության խնդիրներ ունեցող մինչև 18 տարեկան անձինք կարող են դիմել Երևանում՝ «Լիարժեք կյանք» և Արմավիրի մարզում՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություններին, իսկ 18 տարեկանից բարձր քաղաքացիները՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (ուղեգիր ստանալու համար):