Համաշխարհային առևտրի մասնատվածությունը շարունակում է խորանալ. Ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Զարմանալի է, թե ինչպիսի արագությամբ աշխարհը վերադարձավ սառը պատերազմի ժամանակներ։ Մարդկության պատմության մեջ համաշխարհային տնտեսությունն աննախադեպ աճեր արձանագրեց վերջին 30 տարիների ընթացքում ձևավորված ազատ տնտեսական համագործակության արդյունքում: Մինչդեռ հիմա այդ ազատության առումով հակառակ պատկերն է։ Ռուսաստանին ուղղված պատժամիջոցներն ու դրանցից բխող սահմանափակումներն աննախադեպ են, և եթե հաշվի առնենք ՌԴ հսկայական տարածքն ու ռեսուրսները, ապա այս ամենն էականորեն կկրճատի համաշխարհային տնտեսության աճի պոտենցիալը։


Արևմուտքը պահանջում է ԱՄԷ-ից նվազագույնի հասցնել ՌԴ-ի հետ առևտուրը․ Reuters


Աշխարհում փաստացի գործում է երկու հիմնական ուժ կամ բլոկ՝ G7-ը և ԵՄ-ն մի կողմից, BRICS /ԲՐԻԿՍ/ երկրները՝ մյուս կողմից։ Այս  բլոկների միջև և դրանից դուրս ձևավորվում են յուրահատուկ տնտեսական հարաբերություններ։
Այս ամենի արդյունքում արձանագրում ենք այն փաստը, որ, օրինակ, համաշխարհային առևտուրը վերջին 5 տարիներին դարձել է առավել մասնատված․

Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF)-ի տվյալները ցույց են տալիս բլոկների ներսում և դրանցից դուրս արտահանման ծավալների մասնաբաժինների փոփոխությունը։ 2023թ. դաշնակիցների հետ երկրների ապրանքաշրջանառությունը 2018 թվականի համեմատ աճել է և հասել $270 մլրդ մակարդակին։ Այս փոփոխությունը տեղի է ունեցել ի հաշիվ մրցակցող բլոկների հետ առևտրի ծավալների նեղացման, որը կրճատվել է $314 մլրդ-ով:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ ԵՄ արտահանման ծավալների մասնաբաժինը G7 երկրների մասով 2023թ. հասել են 75,4%-ի 2018թ-ի 74,3%-ի փոխարեն՝ աճելով 1,1 տոկոսային կետով։

Չինաստանի արտահանման ծավալների մասնաբաժինն այլ բլոկների հետ կրճատվել է 5,2 տոկոսային կետով, իսկ դաշնակիցների հետ, ընդհակառակը, աճել է 2,1 տոկոսային կետով։ ՌԴ արտահանման մասնաբաժինն այլ բլոկներում գտնվող երկրների հետ 2023թ.-ին 2018թ. համեմատ կրճատվել է 3,8 տոկոսային կետով, իսկ բլոկի ներսում աճել է 0,7 տոկոսային կետով։

Նկատենք, որ ՌԴ-ն ևս իր դաշնակիցների կամ բլոկի ներսում կկարողանար Չինաստանի պես զգալի մասնաբաժին ունենալ, եթե դրան չխանգարեին Հավաքական  Արևմուտքի պատժամիջոցները, որոնք ՛էլ ավելի են սրվում։ Մասնավորապես, վերջերս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ ներկայացուցիչները խնդրել են ԱՄԷ-ի իշխանություններին իրենց տրամադրել տեղեկատվություն-հավատիացումներ, որ ՌԴ արտահանվող ապրանքներում չկան այնպիսի արգելված ապրանքներ, որոնք ՌԴ-ն կարող է օգտագործել Ուկրաինայի դեմ պատերազմում։

Մեծ Բրիտանիայի արտահանման ծավալների մասնաբաժինը բլոկի ներսում կամ դաշնակիցների շրջանում 2023թ.-ին 2018թ. համեմատ աճել է 10,2 տոկոսային կետով, իսկ ոչ դաշնակիցների հետ կամ բլոկից դուրս՝ 0,5 տոկոսային կետով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով