Ձեր աշխարհը ձևավորվում է ձեր մտքերից. Հաջողակ մտքեր՝ Ռոբին Շարմայից

2 Min Read

Կյանքի դասեր վանականից, որը վաճառեց իր «ֆերարին». հաջողակ մտքեր Ռոբին Շարմայի «Ո՞վ լաց կլինի, երբ դու մահանաս» գրքից։

Հաջողակ կյանքի հավերժական ճշմարտության սահմանումը շատ պարզ է. «Ձեր աշխարհը ձևավորվում է ձեր մտքերից»։ Կյանքում ինչի վրա կենտրոնանում եք, ծիլ է տալիս, աճում, ինչի մասին մտածում եք, տարածվում է, ընդլանվում, իսկ ինչից կառչում եք, ինչը որոշում եք, ձևավորում է ձեր ճակատագիրը։

Մի սպասեք մինչև հայտնվեք մահվան մահճում՝ հասկանալու կյանքի իմաստը և այն թանկագին դերը, որը պետք է ունենաք նրանում։ Շատ հաճախ մարդիկ ջանում են ետ բերել կորցրած տարիները։ Նրանք տանջվում են՝ փորձելով ետ բերել իրենց երջանկություն պարգևած ակնթարթները՝ փոխարենը ողջամիտ գտնվելու այնչափ, որպեսզի գիտակցեն, որ երջանկությունը նպատակավայր չէ, որին պետք է ձգտել հասնել, այլ հոգու վիճակ, որը պետք է ստեղծել։

Կյանքի ամենամեծ ձախողումները բացահայտում են կյանքի ամենամեծ հնարավորությունները։ Ինչպես նկատել է հին մեծ մտածող Եվրիպիդեսը. «Վատագույն սցենարը երջանիկ փոփոխության լավագույն հնարավորությունն է»։ Եթե, ըստ ձեզ, դուք չափից ավելի եք տառապել, միգուցե կյանքն այդպես ձեզ նախապատրաստում է ավելի վեհ նպատակի համար, որն իրականացնելիս կարիք կունենաք օգտվելու ձեր փորձությունների շնորհիվ ձեռք բերած իմաստնությունից։

Կենտրոնանալով այն արժեքների վրա, որոնք ավելանում են ձեր աշխատանքի շնորհիվ, և այն ներդրումների վրա, որոնք ունենում եք մարդկանց կյանքում՝ դուք մեծապես կխթանեք ձեր գոհունակությունն ու ոգեշնչվածությունը։ Քիչ բան կարող է այդչափ ոգեշնչել և ավելի շատ եռանդ հաղորդել մարդուն, քան ուրիշների կյանքում փոփոխություն կատարելու ձգտումը։ Մահաթմա Գանդին սա գիտեր։ Նելսոն Մանդելան սա գիտեր։ Մայր Թերեզան սա ևս գիտեր։

Շատ հաճախ մենք մեր օրերը վատնում ենք՝ ակնկալելով, որ մեր առջև կբացվի կատարյալ ճանապարհ՝ քայլ անելու համար։ Մենք մոռանում ենք, որ ճանապարհ բացվում է քայլելով, այլ ոչ թե սպասելով։ Երազելու կարողությունն ինքնին հրաշալի է, բայց միայն ունենալ վեհ գաղափարներ դեռևս չի նշանակում լինել գործարար, մարել պարտքերը կամ դառնալ ձեր բաղձալի անձնավորությունը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով