Քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատավարձը կարող է կրկնապատկվել

1 Min Read
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները նույնպես կկարողանան անցնել մասնագիտական ատեստավորում՝ ստանալու համար ամսական ավելի բարձր աշխատավարձ:
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ատեստավորումը փուլ առ փուլ ներդրվում է բոլոր ուժային կառույցների համար. սկզբում այն կգործի զինվորականների, ապա ոստիկանների համար։
Եթե ատեստավորումը գերազանց, լավ կամ բավարար հանձնվի, ապա տվյալ աշխատակցի աշխատավարձը կարող է աճել երկու անգամ կամ ավելի:
Աշխատավարձի բարձրացումը կախված կլինի նաև նրանց կոչումից, ծառայության ստաժից և ատեստավորման արդյունքներից:

Կիսվեք այս հոդվածով