Հայաստանը 2.4 մլրդ դրամ կհատկացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովի անցկացման համար

1 Min Read
 Հայաստանը մոտ 2.4 մլրդ դրամ (մոտ 6.2 մլն դոլար) կհատկացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովն անցկացնելու համար, որը տեղի կունենա մայիսի 14-ից 16-ը։
Միջոցառման համար սկզբում հատկացվել էր 2 մլրդ 219 մլն դրամ։ Այսօր կառավարության նիստում որոշվեց գումարն ավելացնել ևս 179 միլիոնով, որը կպահանջվի մի շարք ներկայացուցչական ծախսեր հոգալու համար։

Միջոցառումը կանցկացվի Երևանի կենտրոնի մի քանի հյուրանոցներում, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում։

Կիսվեք այս հոդվածով