Ուսուցիչներ կան՝ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում․ Կառավարությունը կվճարի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների ուսման վարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Կառավարությունն այսօր  քննարկեց «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ օժանդակության ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններից ելնելով մի քանի հարյուր ուսուցիչներ օրենքի պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչական գործունեությունը:

Նրա խոսքով՝ այս ծրագրով նախատեսվում է բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին օժանդակություն՝ բարձրագույն կրթություն ստանալու կամ կամավոր ատեստավորման հետագա փուլին մասնակցելու գործընթացում:

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով