Արևմուտքը պահանջում է ԱՄԷ-ից նվազագույնի հասցնել ՌԴ-ի հետ առևտուրը․ Reuters

1 Min Read

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը ճնշում են գործադրում Արաբական Միացյալ Էմիրությունների վրա, քանզի երկրում գործող ընկերությունները խուսափում են Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներից։ Այս մասին Reuters-ին պատմել են դիվանագիտական աղբյուրները։

Ամերիկացի, բրիտանացի և ԵՄ պաշտոնյաներն անցյալ շաբաթ այցելել են ԱՄԷ՝ ավելի լայն համակարգված ջանքերի շրջանակներում կանխելու պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մուտքը Ռուսաստան, ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ խոսնակը՝ հրաժարվելով հետագա մեկնաբանություններից:

Աղբյուրները նշում են, որ պաշտոնյաները մի շարք առանձին հանդիպումների ժամանակ խնդրել են ԱՄԷ-ին կիսել մանրամասն առևտրային տեղեկատվություն Ռուսաստան արտահանման և այսպես կոչված երկակի նշանակության ապրանքների վերաարտահանման վերաբերյալ, որոնք ունեն և՛ քաղաքացիական, և՛ ռազմական նպատակներ:

ԱՄԷ-ի կողմը չի մեկնաբանել, թե արդյոք բանակցություններ են տեղի ունեցել, բայց ասել են, որ արգելքներ են դրվել երկակի նշանակության որոշ ապրանքների վրա, որոնք անհրաժեշտ են համարվում Ուկրաինայում հակամարտությունը մեղմելու համար։

 

Կիսվեք այս հոդվածով