Հայաստանում շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող 3 խոշոր ընկերությունների եկամուտներն այս տարի նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելացել են։
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն։
Եթե 2023 թ.-ի առաջին եռամսյակում բուքմեյքերական 3 ընկերությունները միասին 4 մլրդ 917 մլն դրամի հարկ էին վճարել պետբյուջե, ապա 2024 թ.-ի առաջին եռամսյակում` արդեն 8 մլրդ 724 մլն։
«Vivaro» ապրանքանիշը ներկայացնող «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն 2023 թ.-ի հունվար-մարտ ամիսներին վճարել էր 2 մլրդ 332 մլն դրամի հարկ, 2024 թ.-ի հունվար-մարտին` 3 մլրդ 606 մլն։
«TotoGaming»-ը՝ ի դեմս «Դիջիթեյն» ՍՊԸ-ի, նախորդ տարվա առաջին եռամսյակում վճարել էր 1 մլրդ 327 մլն դրամ, այս տարի` 2 մլրդ 719 մլն։
«Adjarabet»-ը ներկայացնող «Կաբարկո» ՍՊԸ-ն 2023 թ.-ի առաջին եռամսյակում վճարած 1 մլրդ 258 մլն դրամի դիմաց այս տարվա նույն ժամանակահատվածում 2 մլրդ 399 մլն դրամ է վճարել։