Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«2013-ին, երբ տրանսպորտի թանկացման դեմ շարժումը սկսեցինք, դա ստացվեց, որովհետեւ բոլոր երևանցիները համախմբվեցին այդ գաղափարի շուրջ, անգամ այն իշխանության օրոք, որտեղ շատ դժվար էր մի որոշում չեղարկել, որը իշխանությունը հստակ արել էր: Եթե օգոստոսին երևանցիները բոլորը միանան, եթե համաձայն լինեն, որ մեկ տոմսը 100 դրամ սկզբունքը խախտելն անընդունելի է, իրենք չեն կարողանա բարձրացնել տոմսի արժեքը: Բայց թե ժողովուրդը հաշտ է այդ որոշման հետ, եթե ասում է՝ նորմալ է, դե հիմա մի քիչ թանկացել է, ինչ անենք, այդ դեպքում ինչ ուզում ես արա՝ ոչինչ չի լինի»,-ասել է Մարությանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում