ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել
2022 թ․ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց․ որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
Ըստ այդմ, առաջարկվում է աջակցություն տրամադրել՝

վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝

հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց՝
150,000 դրամի չափով,

հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց՝
300,000 դրամի չափով։

զոհված անձանց (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝
3,000,000 դրամի չափով:

զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվության բացակայության դեպքում՝
1,000,000 դրամի չափով (հաշվարկվում է միանվագ դրամական օգնության նախնական չափ)։
Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ անցնելով
այս հղմամբ: