ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել 2022 թ․ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց․ որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
Ըստ այդմ, առաջարկվում է աջակցություն տրամադրել՝
վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց՝ 150,000 դրամի չափով,
հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց՝ 300,000 դրամի չափով։
զոհված անձանց (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3,000,000 դրամի չափով:
զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվության բացակայության դեպքում՝ 1,000,000 դրամի չափով (հաշվարկվում է միանվագ դրամական օգնության նախնական չափ)։
Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ անցնելով այս հղմամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում