Մայիսի 13-ից ռուսական գինեգործական ընկերությունները կբարձրացնեն իրենց արտադրանքի գները։
Այս մասին նրանք տեղեկացրել են իրենց գործընկերներին, – գրում է РБК-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ռուսական գինեգործական ընկերությունները հաստատել են, որ մայիսից իրենց արտադրանքի գները կբարձրանան։ Գինու գները, կախված կոնկրետ ապրանքից, կբարձրանան 7-ից 35%-ով:
Գինեգործական արտադրանքի արժեքի փոփոխության հիմնական պատճառներից մեկը ակցիզների դրույքաչափերի բարձրացումն է: Մեկ այլ գործոն, որը ևս ազդել է գների աճի վրա, ֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է: Նշվում է, որ արտադրանքի արժեքի բարձրացումը վերջին երկու տարվա ընթացքում առաջին դեպքն է։
Ռուսաստանում մայիսի 1-ից բարձրացել են գինու ակցիզային դրույքաչափերը: Գինու համար ակցիզային հարկը մեկ լիտրի համար 34-ից դարձել է 108 ռուբլի։ Սակայն, սա վերջնական բարձրացում չէ։ 2025 թվականի մայիսի 1-ից ակցիզային հարկը կրկին կբարձրանա և կկազմի 112 ռուբլի, իսկ 2026 թվականի մայիսի 1-ից՝ 116 ռուբլի։
2023 թվականի ամռանը Ռուսաստանը գրեթե կրկնակի ավելացրել է ԱՄՆ-ից և Եվրոպայից գինիների ներմուծման մաքսատուրքերը։ Ենթադրվում էր, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա տեղական գինի արտադրողների համար:
Գինու համաշխարհային սպառման մակարդակը նվազել է․ որն է պատճառը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում