Էլեկտրական մեքենաների վաճառքի նվազման պատճառով LG-ն գրանցել է եկամուտների լուրջ անկում

1 Min Read

Հարավկորեական LG Energy Solution (LGES) ընկերությունը, որը էլեկտրական մեքենաների մարտկոցների հիմնական մատակարարն է, հայտնել է եկամուտների լուրջ անկման մասին: Պատճառն ամբողջ աշխարհում էլեկտրական մեքենաների պահանջարկի նվազումն է:

Մասնավորապես, LGES-ը կնվազեցնի մատակարարումները Tesla-ին և մի շարք այլ արտադրողներին՝ բացասական կանխատեսումներից խուսափելու համար։

Այսպիսով, 2023 թվականի հոկտեմբերին LGES-ը նվազեցրեց 2024 թվականի եկամուտների ակնկալիքները՝ նախազգուշացնելով ներդրողներին, որ բարձր տոկոսադրույքները կազդեն էլեկտրական մեքենաների վաճառքի վրա:

Իսկ վաճառքի դանդաղեցումը ազդում է շատ ավտոարտադրողների վրա, այդ թվում՝ Ford-ի, Hyundai-ի, և էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերությունների, ինչպիսին է Tesla-ն:

LGES-ը հայտնել է, որ առաջին եռամսյակի գործառնական եկամուտը տարեկան կտրվածքով նվազել է 75,2%-ով և կազմել 114 մլն դոլար:

Կիսվեք այս հոդվածով