Ձեր սովորական առավոտները չպետք է նման լինեն բոլոր մարդկանց սովորույթներին: Արթնացեք առավոտյան 7:30-ին, նախաճաշեք, կարդացեք թերթեր և սկսեք աշխատել: Ժամը 11:00-ին զբոսնեք այգում: Ձեր առավոտյան սովորությունները կարող են տարբեր լինել սովորականից, դա կարող է լինել վազքը, մեդիտացիան կամ վարժություններ անելը:
Ուինսթոն Չերչիլ/ Բրիտանացի քաղաքական գործիչ, լրագրող, գրող, գրականության Նոբելյան մրցանակակիր/
Ամեն առավոտ արթնանալիս նայեք հայելու մեջ և միշտ ձեզ տվեք նույն հարցը. եթե այսօր իմ վերջին օրը լիներ, կանեի այն, ինչ նախատեսված է այսօրվա համար։ Եթե պատասխանը մի քանի օր բացասական է, դա նշանակում է, որ կյանքում ինչ-որ բան փոխելու ժամանակն է: Սա շատ լավ տարբերակ է հասկանալու համար, իրոք զբաղված եք սիրելի գործով, թե ուղղակի հոսանքի հետ եք գնում:
Սթիվ Ջոբս/ Ձեռնարկատեր, գյուտարար, Apple- ի հիմնադիրներ/
Երբ անելիքներն արդեն պլանավորված են և ցուցակը ձեր առջև դրված է, լարվածությունը նվազում է, և փոխարենն աշխատանքի որակն է բարձրանում: Դուք ունեք զգացողություն, որ ամեն ինչ ձեր վերահսկման տակ է:
Սթիվ Մաքլեթչի/ գրող/
Ամեն առավոտ հագնվեք այնպես, ինչպես հագնվել էիք երեկոյան: Սա թույլ է տալիս ավելի քիչ որոշում կայացնել: Իսկապես, դուք զգալիորեն կհեշտացնեք Ձեր կյանքը և կխնայեք ժամանակը, եթե արթնանալուց հետո, քնաթաթախ անմիջապես չնայեք պահարանաին և մտածեք, թե ինչ պետք է հագնեք։
Մարկ Ցուկերբերգ/ Facebook- ի հիմնադիր/
Արթնանալուց հետո սկզբից զբաղվեք մեդիտացիայով, հետո՝ վազքով, հետո հաղթահարեք վեց մղոն հեռավորություն (գրեթե 10 կմ): Իհարկե, ոչ բոլորն են պատրաստ նման ուրախ, էներգետիկ առավոտի: Բայց տասը րոպեանոց վարժություն կատարելն այնքան էլ դժվար չէ:
Ջեք Դորսի/գործարար/
Շատ աշխատեք, օրվա մեջ քնեք 6 ժամ: Առավոտը սկսեք ժամը 7-ից, առաջինը ստուգեք էլեկտրոնային նամակները, պատասխանեք ամենակարևոր և հրատապ հարցերին: Հասցրեք նախաճաշել և լոգանք ընդունել:
Իլոն Մասկ/ Ձեռնարկատեր, SpaceX- ի հիմնադիր և Tesla- ի գլխավոր տնօրեն/
Թույլ մի տվեք, որ փոքր բաները շեղեն ձեզ կարևոր բաներից: Ժամանակի կառավարումը կյանքի կառավարումն է, ուստի ձեր ժամանակի հետ վարվեք մեծ հոգատարությամբ:
Ռոբին Շարմա/ գրող/
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում