Երկկողմ համագործակցության ուղղությունները քննարկելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցություն սկսել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ արքայազնի նախագահությամբ գործող Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի (AGFUND) ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև։
Արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ AGFUND-ը համագործակցում է միջազգային, տարածաշրջանային և կառավարական ավելի քան 450 կազմակերպության հետ և շուրջ 133 երկրում աջակցում զարգացման տարբեր ծրագրերի:
Հանդիպման ավարտին Ալ Սաուդն ընդունել է նախարար Մկրտչյանի հրավերը՝ Հայաստան այցելելու վերաբերյալ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում