Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում

1 Min Read

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում։ Այս մասին նա հայտարարեց ապրիլի 30-ին Ազգային ժողովի նիստում ՀՌՀ-ի 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ։

«Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի»,- ասաց Հանձնաժողովի ղեկավարը` նշելով ԱՄՆ եւ ԵՄ օրինակները, որտեղ փորձում են արգելել հավելվածը կամ գնել այն չինական սեփականատիրոջից։

Հակոբյանի խոսքով, երկրներն անցել են բովանդակային սահմանափակումների, սակայն Հայաստանն այս առումով լրջորեն հետ է մնում։


TikTok-ը կվիճարկի ԱՄՆ-ում սոցիալական ցանցի արգելքը

Ֆինլանդիան՝ ԱՄՆ օրինակով․ կարգելվի՞ TikTok-ը


 

Կիսվեք այս հոդվածով