Վերջին ամսում փոխարժեքը ոչ մեծ չափով, բայց նվազել է, ինչը հիմնականում պայմանավորված է ներհոսքի գերազանցմամբ։
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Եթե մինչև այսօր ԱՄՆ դոլարի փոխարժեքը 400 դրամի շրջանակում էր, ապա հիմա այն կազմում է 390 դրամ, այսինքն` ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի` մոտավորապես 2.5 տոկոսի արժեզրկում կա։
«Մենք ունենք բավականին մեծ առևտրային հոսքեր, դրանք կարող են ազդել փոխարժեքի վրա, զբոսաշրջային հոսքերը կարող են ազդել, կապիտալի ներհոսքը կարող է ազդել։ Դժվար է ասել, թե որ գործոնի ազդեցության տակ են տեղի ունենում փոխարժեքի տատանումները, բայց այն, ինչ տեսնում ենք շուկայում, դա պահանջարկի ավելի թույլ լինելն է առաջարկի նկատմամբ։ Այսինքն` նրանք, ովքեր ցանկանում են դոլար վաճառել, ավելի մեծ թիվ են այսօր կազմում երկրում»,– նշել է ԿԲ նախագահը։
Գալստյանը չի բացառել, որ որոշակի խնդիրներ են ունենում մեր արտահանող տնտեսվարողները, որոնց համար դոլարի ցածր փոխարժեքը ռիսկի մի գործոն է, ինչը պետք է հաշվի առնեն իրենց բիզնեսները կառավարելիս։
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում