Մասկի կարողությունն առաջին անգամ մեկ շաբաթվա ընթացքում աճել է գրեթե 40 մլրդ դոլարով

2 Min Read

Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ գործարար Իլոն Մասկը ամենահարուստ մարդկանց վարկանշում երրորդ տեղում է՝ 202 մլրդ դոլար կարողությամբ, իսկ ըստ Fobres-ի վարկանշի, Մասկը երկրորդ տեղում է՝ 205 մլրդ դոլար կարողությամբ,– գրում է РБК-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

Միլիարդատեր Իլոն Մասկի կարողությունն ապրիլի վերջին մեկ շաբաթվա ընթացքում աճել է 37.3 մլրդ դոլարով, ինչը 2022 թվականի մարտից ի վեր նրա ամենամեծ աճն է։

Bloomberg Billionaires Index-ի համաձայն ՝ Space X-ի,Tesla-ի և X-ի սեփականատերը իր հարստությամբ երրորդ տեղում է (202 մլրդ դոլար) և գրեթե հավասարվել է երկրորդ տեղում գտնվող Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին (203 մլրդ դոլար):

Առաջին տեղում LVMH Moet Hennessy Louis Vuitton-ի ղեկավար Բեռնար Առնոն է՝ 217 մլրդ դոլար կարողությամբ։

Fobres Real Time Billionaires-ի վարկանշային աղյուսակի համաձայն՝ Մասկի կարողությունը կազմում է 205 մլրդ դոլար, Առնոյինը՝ 210 մլրդ դոլար, իսկ Բեզոսինը՝ 199 մլրդ դոլար։

Նշվում է, որ ապրիլի 29-ին Մասկը հարստացել է 18.5 մլրդ դոլարով, ինչը կապվել է Tesla-ի գրանցած հաջողությունների հետ։

Ապրիլի 29-ին Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ թանկացել են այն հաղորդագրություններից հետո, երբ Չինաստանի իշխանությունները հավանություն էին տվել էլեկտրամոբիլներ արտադրողի ծրագրին: Մասկը կիրակի այցելեց Չինաստան և պայմանագիր կնքեց չինական տեխնոլոգիական հսկա Baidu-ի հետ:

Tesla-ն մտադիր է նաև արագացնել ավելի էժան էլեկտրամոբիլների արտադրության մեկնարկը։ Սպասվում է, որ դրանցից առաջինները շուկայում կլինեն 2025 թվականի սկզբին կամ 2024 թվականի վերջին:

Միևնույն ժամանակ, ընկերությունը 2020 թվականից ի վեր առաջին անգամ եռամսյակային եկամուտների տարեկան նվազում է գրանցել: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով արտադրողի հասույթը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9%ով ՝ մինչև 21.3 մլրդ դոլարով։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով