Որքա՞ն է կազմում աշխատանք փնտրողների թիվը ապրիլի 1-ի դրությամբ

1 Min Read
Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 63.9 հազար մարդ:
ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 22.3 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով:
ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 17.6 հազար գործատուի հետ, որից հավաքագրվել է 3355 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 332-ը նոր ստեղծված աշխատատեղ են:
Աշխատանքի է տեղավորվել 3145 աշխատանք փնտրող (1837-ը՝ կին, 677-ը՝ երիտասարդ, 38-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ): Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 5752 գործազուրկի կարգավիճակը:
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով