Անձնական տվյալներ մշակող 8 կազմակերպության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք նշանակելու ձևով

1 Min Read
2024 թ. առաջին եռամսյակում 10-ից ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ: Արդյունքում՝ 8 կազմակերպության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք նշանակելու ձևով:
Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը շարունակում է խիստ հսկողությունը անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ: Գործակալությունը մոնիթորինգ է իրականացնում կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների կողմից տվյալների մշակման պահանջների պահպանման նկատմամբ:
««Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները չպահպանելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվություն՝ 200-500 հազար ՀՀ դրամի չափով: Գործակալությունն անձնական տվյալներ մշակողներին հորդորում է խստորեն հետևել անձնական տվյալների մշակելու կանոններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կիսվեք այս հոդվածով