Զբոսաշրջությունն առհասարակ տնտեսության առանցքային ճյուղերից մեկն է: Այդպես է նաև Հայաստանում: Թագավարակի անկումից հետո ոլորտում նկատվում է բավականին վստահ վերելք։ Հետաքրիքրն այն է, որ ինչպես ՀՀ բանկային համակարգը, այնպես էլ զբոսաշրջությունը շարունակում են ապահովել կայուն աճեր՝ չնայած երկրում առկա ներքին և արտաքին անհանգիստ վիճակին։
Զբոսաշրջության մասով էական դերակատարում ունեն ոչ միայն մեր երկրի առանձնահատուկ լանդշաֆտն ու բնակլիմայական պայմանները, այլև ՀՀ հարուստ պատմամշակութային ժառանգությունը, որը դեպի իրեն է ձգում տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկների աշխարհի տարբեր անկյուններից։ Անհերքելի է, որ իրենց մեծ դերակատարումն են ունենում հայկական խոհանոցը, հյուրընկալությունը և բազմաթիվ այլ գործոններ։
Ո՞րն է աշխարհի ամենամեծ զբոսանավը և որքա՞ն գումար պահանջվեց այն կառուցելու համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի զբոսաշրջության զարգացման օգտին է գործում նաև ՌԴ-Արևմուտք հակամարտությունը, որի արդյունքում փոխադարձ պատժամիջոցների տակ են հայտնվում զբոսաշրջային հոսքերը։ Հետևաբար, օրինակ, ռուս զբոսաշրջիկների նախընտրելի վայրերից է Հայաստանը։
Զբոսաշրջիկների թվաքանակի ամսական շարժի մասով վիճակագրություն տալիս է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն․
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը՝ 2024թ. մարտին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 154,300 մարդ։ Վերջինս 2024թ. փետրվարի համեմատ աճել է 21%-ով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ նվազել է 4%-ով։ Զբոսաշրջիկների թվաքանակը 2024թ. մարտին 2021թ. մարտի համեմատ աճել է շուրջ 4 անգամ։
Ուսումնասիրելով զբոսաշրջիկների շարժը 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին՝ նկատում ենք, որ զբոսաշրջային այցելություններն ունեն հստակ սեզոնային բնույթ։ Հայաստանում զբոսաշրջային աշխույժ շրջանը հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածն է։ Մասնավորապես, 2023թ. հուլիս- սեպտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակը կազմել է 844,700 մարդ, ինչը 2023թ. ՀՀ այցելած 2,3 մլն զբոսաշրջիկների թվաքանակի շուրջ 37%-ն է։
2023թ. հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում զբոսաշրջիկների թվաքանակը 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով, իսկ 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ մոտ 2 անգամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում