Ռուսաստանում մնացած եվրոպական բանկերն անցյալ տարի վճարել են ավելի քան 800 մլն եվրո հարկ, ինչը չորս անգամ ավելի է, քան հատուկ գործողության մեկնարկից առաջ․ գրում է Financial Times-ը։
ՌԴ-ում ակտիվների չափերով 7 խոշորագույն եվրոպական բանկերը՝ Raiffeisen Bank International-ը, Unicredit-ը, ING-ն, Commerzbank-ը, Deutsche Bank-ը, Intesa Sanpaolo-ն և OTP-ն հայտնել են ավելի քան 3 միլիարդ եվրոյի ընդհանուր շահույթի մասին, դա երեք անգամ ավելի է, քան 2021 թվականին։
Ըստ թերթի հաշվարկների՝ եվրոպական բանկերը վճարել են մոտ 800 միլիոն եվրո հարկ՝ 2021 թվականի 200 միլիոնի դիմաց։ Ընդ որում, եվրոպական բանկերի հարկային վճարումների կեսից ավելին բաժին է ընկնում ավստրիական Raiffeisen Bank International-ին, որն օտարերկրյա վարկատուների թվում ամենամեծ ներկայությունն ունի Ռուսաստանում։
Financial Times-ը նշում է, որ արտասահմանյան բանկերի համար ձեռնտու է եղել ռուսական բանկերի դեմ միջազգային պատժամիջոցները։ Նման միջոցները զրկեցին իրենց մրցակիցներին միջազգային վճարային համակարգերի հասանելիությունից և բարձրացրին արևմտյան բանկերի գրավչությունը ՌԴ-ի հաճախորդների համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում