Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել, որով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել 25 միավոր անշարժ գույք։
Այս մասին ԱԺ-ում տարեկան հաշվետվություն ներկայացնելիս հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Բացի այդ դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից բռնագանձել 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի քան 4 մլն դոլարի ավանդ արժեթուղթ, շուրջ 10 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 մլրդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումարը։
Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել, որով ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, որոնցից 56-ը Երևանում է։
Բացի այդ, դատախազությունը պահանջում է նաև Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 13 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 29 իրավաբանական անձում, ավելի քան 1,4 միլիոն դոլարի ավանդ և արժեթուղթ, ավելի քան 23 միլիոն դոլարին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 23 միլիարդ դրամ, որը, ըստ դատախազի, իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումար։
Մանրամասները՝ տեսանյութում: