Մանկապարտեզների նախագծման աշխատանքները վերահսկողության տակ պահեք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին

1 Min Read

Նոր մանկապարտեզների նախագծման աշխատանքները բավական երկար ժամանակ են տևել, պետք է խնդրեմ Ձեր անձնական վերահսկողության տակ պահել, մասնավորապես, այս ծրագրերը։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, դիմելով փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին, ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հովհաննիսյանը քաղաքպետին ներկայացրել է մայրաքաղաքում հինգ նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքների վերաբերյալ զեկույցը, ինչին Ավինյանն արձագանքել է՝ խնդրելով անձնական հսկողության տակ պահել դրանց կառուցման հարցը։

«Մենք անընդհատ այս նախագծման, հողի ընդլայնման, նոր հողի հատկացման գրծընթացների մեջ ենք։ Խնդրում եմ՝ արդեն ամփոփենք դա, ավարտին հասցնենք և հաջորդիվ զեկուցեք, թե երբ են հայտարարվելու շինարարության մրցույթներն ամեն մեկի մասով»,- ասել է Ավինյանը:

Կիսվեք այս հոդվածով