ԳՆԱՃԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Իր առջև ծառացած բազում մարտահրավերներին զուգահեռ՝ հայությունը ստիպված է հաղթահարել նաև օր օրի նկատվող թանկացումները:

Ինչ-որ որոշումների և տարված աննշան աշխատանքների արդյունքում՝ թանկանում է ցանկացած ծառայություն և ապրանք: Օրինակ, ջուրը, գազը, տրանսպորտը և այլն:

Փաստորեն ամեն որոշման համար վճարում է քաղաքացին: Եվ այս ամենն այն պարագայում, երբ մարդկանց աշխատավարձերը շարունակաբար նվազում են: Մինչդեռ մի նոր օրինագիծ կամ որոշում հաստատելուց առաջ իրավիճակն այնպես է ներկայացվում, կարծես ամեն ինչ արվում է հօգուտ քաղաքացու և հանուն նրա բարեկեցության:

Սակայն, հարց է առաջանում արդյոք  օր օրի ավելի շատ գանձվող գումարնեն առավել ապահով միջավայր են ստեղծում քաղաքացու համար և ավելի երջանիկ դարձնում նրան:

Այսօր, օրինակ, տեղեկանում ենք, որ սահմանվել է միասնական նոր երթուղային ցանցի սակագներ, որոնց մանրամասնորեն կարելի է ծանոթանալ այստեղ:

Ցանկացած պարագայում, երբ քաղաքացին ականջի ծայրով լսում է նոր սակագների մասին, ընկնում է խորը ընկճախտի մեջ: Իսկ դրա համար կան հիմնավոր պատճառներ: Օրինակ, ուսումնասիրենք գնաճը տրանսպորտային ծառայությունների ոլորտում.

Գծապատկեր 1.  Գնաճը տրանսպորտային ծառայությունների ոլորտում՝ 2022թ-ի առաջին յոթ ամսիներին նախորդ տարվա նույն յոթ ամիսների համեմատ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ դեռևս 2022թ-ի հունվար, փետրվար և մարտ ամիսներին նկատվել է տրանսպորտային ծառայությունների գների անկում: Սակայն, արդեն մայիսից սկսած նկատվում է կտրուկ գների աճ. մայիսին՝ 5.7%-ով, հունիսին՝ 9.7%-ով, և հուլիսին՝ 12.9%-ով:

Հատկապես գների բարձր և հաստատուն աճ է նկատվում «մարդատար տրանսպորտի ծառայություններ տաքսիներով և վարորդով վարձակալված մեքենաներով» ոլորտում.

Գծապատկեր 2. Գնաճը «մարդատար տրանսպորտի ծառայություններ տաքսիներով և վարորդով վարձակալված մեքենաներով» ոլորտում՝  2022թ-ի առաջին յոթ ամսիներին նախորդ տարվա նույն յոթ ամիսների համեմատ

Տեսնում ենք, որ արդեն տարեսկզբից այս ոլորտում գները սկսել են աճել՝ 2022թ-ի հունիսին և հուլիսին հասնելով համապատասխանաբար 16.4% և 15.8% մակարդակներին:

Կիսվեք այս հոդվածով