Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեց քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով՝ մարզադպրոցը կզբաղեցնի 1.5 հա տարածք և կունենա ժամանակակից պահանջներին համապատասխան շենքային պայմաններ, մարզումների 2 դահլիճ, սպորտային և գեղարվեստական մարմնամարզության համար մրցումային դահլիճ՝ նախատեսված 532 անձի համար։
«Ինչպես նաև կապահովվի մարզումների համար բարձրորակ գույքով։ Մարզադպրոցի նախագիծն ավարտված է։ Փորձագիտական աշխատանքներից հետո կդրվի շինարարական մրցույթի։ Հավանաբար, շինարարական աշխատանքները կսկսվեն 2024թ. 2-րդ եռամսյակում, իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026թ.»,- ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում