Բագրատունյաց 48/1 հասցեում նախատեսվում է կառուցել բարձրագույն վարպետության համալիր մարզադպրոց:
Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանկա զեկուցել է քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
«Այն լինելու է բազմաֆունկցիոնալ, որտեղ կանցկացվեն, ոչ միայն մենապայքարային, այլ նաև տարբեր մրցաշարեր։ Մարզադպրոցի նախագիծը պատրաստ է, բացակայում է միայն ՀԷՑ-ի տեխնիկական պայմանների համաձայնեցումը։ Այն ներկայացվելուց հետո փաթեթը կներկայացվի պարզ փորձաքննության։ Դրական եզրակացություն ստանալու դեպքում կուղարկվի համալիր փորձաքննության, այնուհետև կդրվի շինարարական մրցույթի»,- ասել է նա։
Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ մարզադպրոցի կառուցումը շատ կարևոր է Երևանի համար:
«Պլանավորում ենք նոր շենքում անցկացնել աշխարհի առաջնությունը: Ընդամենը 2 տարի ունենք շինարարությունն ավարտելու համար, խոշոր շինարարական ընկերություններին հորդորում ենք մասնակցել մրցույթին»,– ասել է Ավինյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում