ՀՀ–ում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարով։ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է նման փոփոխություններ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում։ Այս նախագիծն այսօր քննարկվեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։
ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը նշեց, որ նախատեսվող փոփոխությունները վերաբերում են 200 հազար դրամից ավելի գումարի պահանջով վարույթներով կալանքի դեպքերին։
Մանրամասները՝ տեսանյութում