ՓՈՔՐԻԿ ԴԻՆՈԶԱՎՐ, ՈՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԻ

1 Min Read

Թանկարժեք քարերի շուկան աշխարհի ամենաադինամիկ զարգացող շուկաներից մեկն է:

Թանկարժեք քարերի համար մարդիկ վճարում են միլիարդավոր դոլարներ՝ անկախ նրանից թե այդ թանկարժեք քարերն ինչ պայմաններում են գտնվել: Սակայն շուկայում շատ հաճախ են լինում անակնկալներ: Հնարավոր է հայտնաբերվի բավականին հազվագյուտ և խոշոր թանկարժեք քար, որը կվաճառվի մի քանի միլիոն դոլարով:

Այսպիսի մի անակնկալ գտածոյի են հանդիպել  Ֆլինդերսի համալսարանի հնէաբանները: Նրանք գտել են մի քանի թանկարժեք քար, որոնց մեջ առկա են փոքրիկ դինոզավրի մնացորդներ:

Ենթադրվում է, որ գիտնականները հայտնաբերել են նոր տիպի դինոզավր, որն ապրել է 100 մլն տարի առաջ: Նոր տեխնոլոգիաները թույլ կտան բացահայտումներ անել, իսկ այնուհետև յուրօրինակ քարը հնարավոր է հանվի աճուրդի:

Պատկերացրեք ինչպիսի արժեք կարող է ունենալ այն:

Կիսվեք այս հոդվածով